ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԲՀԿ-ն հայտարարում է

ԲՀԿ-ն հայտարարում է
17.02.2015 | 17:16

Իշխանություններն անցել են բոլոր սահմանները և սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել: Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին: Հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա: Ըստ Top-News.am-ի տեղեկությունների՝ ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը: ԲՀԿ խմբակցության պատգամավորները և լրագրողներն արդեն չեն հասցնում արձագանքել բոլոր ահազանգերին: Վաղվանից ստեղծվելու է իրավական աջակցության խումբ, և ցանկացած ձերբակալության մասին կտեղեկացվի հասարակությունը, լրատվամիջոցները և ՀՀ տարածքում գործող դեսպանությունները: Այսպիսով, վարչախումբը անցել է բացահայտ ահաբեկչության, փորձելով վախի և բռնությունների միջոցով ճնշել համաժողովրդական շարժումը:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ